WHOA
QualityRights ի հոգեկան առողջության (HY)
Այս հզոր ուսուցողական դասընթացը հանդիսանում է հանդիմանության և դիսկրիմինացիայի մարտահրավերի և բարձրորակ բուժօգնության ու մարդու իրավունքներին նպաստելո
Այս դասընթացի մասին
Հոգեկան առողջությունն առաջնային է հասարակական առողջապահության ոլորտում, այնուամենայնիվ հոգեկան առողջական և հոգեբանական խնդիրներով մարդիկ շատ հաճախ են բախվում դիսկրիմինացիայի, հանդիմանության, ցածրորակ բուժօգնության և մարդու իրավունքների խախտմանը։
Տվյալ դասընթացի նպատակը հոգեկան առողջության ոլորտում համապարփակ ամբողջական, անձնակենտրոն, իրավունքների վրա հիմնված մոտեցում ապահովելն է։ Այն տալիս է անձնակենտրոն, վերականգնմանն ուղղված և իրավունքների վրա հիմնված խնամքի և աջակցության համար անհրաժեշտ գիտելիքներ և ունակություններ, ինչպես նաև ապահովում է համայնքային ներառում։
Սույն դասընթացն ինքնուսուցում է՝ տարբեր տեսակի ինտերակտիվ և դինամիկ ուսումնական նյութերով, ինչպես նաև քննարման ֆորումներով, որտեղ հնարավոր է կատարել փորձի փոխանակում, ուղղել հարցեր և սովորել միմյանցից։
Ու՞մ համար է այս դասընթացը։
Այս դասընթաը, որպես ներառական ուցուցման փորձ, բաց է բոլորի համար․ առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտների աշխատակիցների, իշխող վերնախավի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հոգեկան և հոգեբանական խնդիրներով լի կյանքի փորձ ունեցող մարդկանց և ընտանիքների, ինչպես նաև ավելի լայն համայնքների համար։
Ի՞նչ եք սովորելու։
Այս դասընթացը կօգնի ձեզ․
- Հասկանալ և բարելավել ձեր անձնական հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը
- Իմանալ, թե ինչպես աջակցել ընկերներին, ընտանիքի և համայնքի անդամներին, որոնք անցնում են հոգեկան առողջական փորձություններով։
- Ձեռք բերել հանդիմանությունը, դիսկրիմինացիան, բռնությունն ու հարկադրված գործողությունները հաղթահարելու գիտելիք և փորձ
- Սովորել, թե ինչպես հոգեպես աջակցել հոգեկան հիվանդությունների և ճգնաժամի միջով անցնող անձանց
- Սովորել, թե ինչպես ակտիվորեն ներառել մարդկանց իրենց իսկ բուժման, խնամքի և աջակցության գործընթացի մեջ՝ տրամադրելով համապատասխան գործիքներ և ոգևորելով նրանց հաղթահարելու դժվարությունները
- Ձեռք բերել օգտակար փորձ և ունակություններ՝ դեպի անձնակենտրոն, իրավունքների վրա հիմնված, վերականգնողական մոտեցմանն ուղղված բարեփոխումները ղեկավարելու համար
Գնահատում և խրախուսում
Բոլոր վեց մոդուլներն անցնելուն պես՝ դուք կստանաք ԱՀԿ Ակադեմիայի Դասընթացի Ավարտման Մրցանակ։ Նաև կարժանանաք ԱՀԿ Ակադեմիայի Դասընթացի Ավարտման Մրցանակի յուրաքանչյուր մոդուլը հաջողությամբ անցնելու համար։
Այս մրցանակները պահպանվելու են ձեր «Իմ նվաճումները» բաժնում․ դրանք հասանելի են ներբեռնելու և կիսվելու համար։
Ուսումնական փորձ
Ներկա դասընթացը ինքնուսուցում է՝ տարբեր տեսակի ինտերակտիվ և դինամիկ ուսումնական նյութերով, ինչպես նաև քննարման ֆորումներով, որտեղ հնարավոր է կատարել փորձի փոխանակում, ուղղել հարցեր և սովորել միմյանցից։ Դասընթացը բաղկացած է հետևյալ վեց մոդուլներից․
- Մոդուլ 1: Մարդու իրավունքներ
- Մոդուլ 2: Մարդու իրավունքներ, հոգեկան առողջություն և հաշմանդամություն
- Մոդուլ 3: Որոշում կայացնելու և իրավունակության իրավունք
- Մոդուլ 4: Հարկադրանքի, բռնության և չարաշահման դադարեցու
- Մոդուլ 5: Որակյալ ծառայությունների և համայնքային ներառում
- Մոդուլ 6: Հոգեկան առողջություն, բարեկեցություն և վերականգնում
Այս դասընթացը նախագծված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Քաղաքականության, օրենքի և մարդու իրավունքի Վարչության կողմից, Ժնև, Շվեյցարիա՝ բազմաթիվ մասնագետների ներդրումների շնորհիվ։ Օրինակ՝ կյանքի փորձ և հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատողներ, մարդու իրավունքների փորձագետներ, ՀԿ-ներ, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կազմակերպություններ և այլն։ Այս դասընթացը հյուրընկալվել է ԱՀԿ Ակադեմիայի կողմից։